Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.12.2025 | 22:00
Ամենատես Արարիչ,
Դու ես իմ ուժը, իմ պաշտպանությունը, իմ խաղաղության աղբյուրը։
Տեր, անգին իմաստությամբ լցրու ինձ,
որ նույնիսկ դժվարությունների մեջ իմանամ քո խորհուրդը և
վստահությամբ առաջ շարժվեմ։
Թող իմ հոգին խաղաղության ու համբերության մեջ մնա,
և թող իմ սիրտը մնա բաց՝ ընդունելու Քո սերն ու առաջնորդությունը։
Ձեռքերդ տարածի՛ր, Տե՛ր,
և ծածկի՛ր ինձ ողորմության քողով,
քանզի առանց Քո գթության դատարկ է մարդու սիրտը և առանց Քո խաղաղության՝ անհանգիստ է հոգին։
Օրհնյա՛լ է Քո անունը՝
այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ